20:54  ,  4 հունվարի, 2020

«Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց «Խետաֆեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ուժերը չափեց «Խետաֆեի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

34-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Խետաֆեի» իսպանացի դարպասապահ Դավիդ Սորիյան: 53-րդ րոպեին աչքի ընկավ «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը: Հանդիպման ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Ռեալի» երրորդ գոլը խփեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Այժմ «Ռեալը» 40 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է և 1 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը կեսգիշերին կմրցի «Էսպանյոլի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Դավիդ Սորիյա, 34 (ինքնագոլ), Ռաֆայել Վարան, 53, Լուկա Մոդրիչ, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում