19:03  ,  4 հունվարի, 2020

Կյանքից հեռացել է լեգենդար բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն

Կյանքից հեռացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։

Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Նիկոլայ Դյաչենկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում