01:48  ,  3 հունվարի, 2020

«Լիվերպուլի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» տնային խաղում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: 64-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

«Լիվերպուլն» այժմ ունի 58 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Լեսթերն» է՝ 45 միավորով:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ»՝ 2:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 4, Սադիո Մանե, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով