23:41  ,  2 հունվարի, 2020

Արտետա. Հպարտ եմ այն թիմով, որն ունեմ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Սա վերջին ժամանակներում «Արսենալի» լավագույն խաղն էր: 

Հպարտ եմ այն թիմով, որն ունեմ: Ֆուտբոլիստներն անդադար մարզվում են, որպեսզի յուրաքանչյուր խաղում օգնեն թիմին հաղթանակ տանել»,- լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Արտետան:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում