01:51  ,  2 հունվարի, 2020

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Արսենալն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորությամբ լոնդոնյան թիմը տարավ առաջին հաղթանակը։

«Արսենալն» առավելության հասավ կոտդիվուարցի հարձակվող Նիկոլա Պեպեի եւ հույն պաշտպան Սոկրատիսի գոլերի շնորհիվ՝ 2։0։

«Արսենալը» 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Նիկոլա Պեպե, 8, Սոկրատիս, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում