10:27  +04,  1 հունվարի, 2020

ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը 6-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6-րդ տեղում է։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Առաջին հնգյակում են նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուր շախմատիստների մեջ են նաեւ Գաբրիել Սարգսյանը (44) եւ Հրանտ Մելքումյանը (76)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս