Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր նախկին ակումբակից, ամռանը ՊՍԺ տեղափոխված Կեյլոր Նավասի մասին:
«Կեյլոր Նավասն իմ ակումբակիցն էր, և ես շփվում էի նրա հետ այնպես, ինչպես «Ռեալի» մյուս խաղացողների:
Իհարկե, նրա հեռանալն օգնել է ինձ: Մենք անդադար աշխատում էինք մարզումների ժամանակ և չէինք ցանկանում նստել պահեստայինների նստարանին»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում