12:32  ,  30 դեկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ուզբեկստանի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի թիմի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խաղը տեղի կունենա մարտի 26-ին Տաշքենդում։

Մարտի 30-ին Ալմաթիում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Ղազախստանի հավաքականին։

Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները հանդիպել են երկու անգամ։ Երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները (2:0, 3:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում