09:06  ,  30 դեկտեմբերի, 2019

#SportLifeVlog. Տարվա գլխավոր մրցումների ամփոփումն ու հայկական սպորտի սկանդալները

NEWS.am Sport-ը նախաօլիմպիական տարում սկսեց հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVlog-ը Լուսինե Շահբազյանի հետ:

Մեկ տարվա ընթացքում վլոգը ներկայացրեց մրցաշրջան-2019-ի ամենահետաքրքիր, կարեւոր իրադարձությունները, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, միջազգային մրցաշարերում հայ մարզիկների հաջողություններն ու պարտությունները:

Լուսինե Շահբազյանը մրցավայրից մեկնաբանեց եւ լուսաբանեց Բաթումիում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եւ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ Նուրսուլթանում:

#SportLifeVlog-ն անդրադարձավ նաեւ հայկական սպորտում տեղի ունեցած տարաձայնություններին, տարբեր մարզաձեւերում մարզիչ - մարզիկ խնդիրներին, ՀԱՕԿ - ՀԲՖ դեռ շարունակվող «պատերազմին», Լեւոն Ջուլֆալակյան - Միհրան Հարությունյան «հակամարտությանն» ու Լեւոն Ջուլֆալակյանի մեծ աղմուկ հանած հրաժարականին:

#SportLifeVlog-ի ամանորյա թողարկմանը Լուսինե Շահբազյանն ամփոփում է մրցաշրջան-2019-ը:

Առջեւում օլիմպիական տարին է: #SportLifeVlog-ը կներկայացնի օլիմպիական տարվա կարեւոր իրադարձություններն ու Օլիմպիական խաղերը, որը տեղի է ունենալու Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով