19:57  ,  29 դեկտեմբերի, 2019

«Չելսիի» կամային հաղթանակը «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Արսենալն» իսպանացի Միկել Արտետայի գլխավորությամբ տանը մրցեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսիի» հետ, որը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ 

13-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո դաշտի տերերի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն օգտագործեց անգլիացի պաշտպան Կալում Չեմբերսի փոխանցումը եւ գլխի հարվածով գրավեց իսպանացի Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը։

83-րդ րոպեին «Չելսին» հավասարությունը վերականգնեց իտալացի կիսապաշտպան Ժորժինյոյի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ 87-րդ րոպեին անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը բրազիլացի հարձակվող Վիլիանի փոխանցումից հետո խփեց հյուրերի հաղթական գոլը։ 

«Արսենալը» 24 միավորով 12-րդ տեղում է, «Չելսին» չորրորդն է՝ 35 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 13 - Ժորժինյո, 83, Թեմի Աբրահամ, 87

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ»՝ 22:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով