14:19  ,  29 դեկտեմբերի, 2019

Արսեն Գուլամիրյանը Մարսելում պաշտպանել է WBA-ի չեմպիոնական կոչումը

Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը Մարսելի Palais des Sports մարզապալատում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ տեղի ունեցած մենամարտում պաշտպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA-ի վարկածով սուպերչեմպիոնի կոչումը առաջին ծանր քաշային կարգում։

32-ամյա Արսեն Գուլամիրյանը մենամարտել է 35-ամյա մոլդովացի (Ռումինիայի քաղաքացի) Կոնստանտին Բեժենարուի հետ եւ հաղթել է ժամանակից շուտ՝ 9-րդ ռաունդում։

Արսեն Գուլամիրյանն անպարտելի շարքը հասցրեց 26 մենամարտի։ Բեժենարուն 14 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English