13:14  ,  29 դեկտեմբերի, 2019

Արթուր Դանիելյանը Ռուսաստանի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Վոլգոգրադցի Արթուր Դանիելյանն առաջին անգամ ընդգրկվել է գեղասահքի մեծահասակների Ռուսաստանի հավաքականի կազմում եւ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ 16-ամյա մարզիկը Կրասնոյարսկում անցկացված Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ գրավել էր երկրորդ տեղը։ Թիմում են նաեւ չեմպիոն դարձած Դմիտրի Ալիեւը եւ բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Սամարինը։

«Ռուսաստանի հավաքականի կազմը ձեւավորվել է զուտ մարզական սկզբունքով՝ Ռուսաստանի առաջնության արդյունքներով»,- նշել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը, փոխանցում է ֆեդերացիայի կայքը։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում։

Արթուր Դանիելյանը դեկտեմբերի 17-ին է նշել 16-ամյակը։ Անցած տարի նա մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ դարձել արծաթե մեդալակիր։ Այժմ Արթուր Դանիելյանը մարզվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Գեղասահքով զբաղվում է 5 տարեկանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում