23:25  ,  28 դեկտեմբերի, 2019

«Լեսթեր Սիթին» հաղթեց, «Տոտենհեմը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուսիսիռլանդացի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի ղեկավարությամ Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին», որին գլխավորում է չիլիացի Մանուել Պելեգրինին։ «Լեսթերն» առավելության հասավ 2։1 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմը» վերջին տեղում ընթացող «Նորվիչի» հետ պայքարում պարտությունից խուսափեց միայն վերջնամասում անգլիացի հարձակվող Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Լեսթեր Սիթին» 42 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Տոտենհեմը» 30 միավորով 5-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)

Պաբլո Ֆորնալս, 45 - Կելեչի Իհեանաչո, 40, Դեմարայ Գրեյ, 56

Չիրացրած 11մ՝ Դեմարայ Գրեյ, 12

«Նորվիչ» - «Տոտենհեմ»՝ 2։2 (տեսանյութ)

Մարիո Վրանչիչ, 18, Սերժ Օրյե, 61, ինքնագոլ - Կրիստիան Էրիկսեն, 55, Հարի Քեյն, 81, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով