21:11  ,  28 դեկտեմբերի, 2019

«Էվերտոնը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Անչելոտիի ղեկավարությամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնը» հյուրընկալվեց «Նյուքասին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։

«Էվերտոնը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ եւ 25 միավորով 10-րդ տեղում է։ «Նյուքասլը» նույնպես ունի 25 միավոր եւ 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նյուքասլ» - «Էվերտոն»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆաբիան Շյոր, 56 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 13, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում