18:09  ,  28 դեկտեմբերի, 2019

Վադիմ Լազորենկոն հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Երեւանի «Արարատի» և ուկրաինացի գլխավոր մարզիչ Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լազորենկոն հոկտեմբերին էր գլխավորել հայկական թիմը։

«Արարատը» փորձառու մասնագետին շնորհակալություն է հայտնում կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայում։

Ռուսական մամուլը գրել էր, որ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի ռուսաստանցի Իգոր Կոլիվանովը։

51-ամյա մասնագետի նախորդ ակումբը եղել է Մոսկվայի «Տորպեդոն», որը 2018-2019 թվականների մրցաշրջանի արդյունքում նվաճել է երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը եւ առաջին դիվիզիոնի ուղեգիր։ Կոլիվանովը «Տորպեդոյից» հեռացել էր հունիսին։

ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ Ռուսաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականները, Ռուսաստանի երիտասարդական հավաքականը եւ «Ուֆան»։

Հայաստանի առաջնության 15 տուրից հետո «Արարատը» 27 միավորով չորրորդ տեղում է։ Նունյքան միավոր են վաստակել նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։ Առաջատարը «Լոռին» է՝ 28 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով