16:39  ,  28 դեկտեմբերի, 2019

Խորեն Բայրամյանը՝ «Ռոստովի» նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բայրամյանը ստացել է «Ռոստովի» երկրպագուների ձայների 34 տոկոսը՝ առաջ անցնելով Բակտիեր Զայնտդինովից և Մաթիաս Նորմանից:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոստովն» այժմ ունի 34 միավոր և Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում