11:09  ,  28 դեկտեմբերի, 2019

Լինեկեր. Շնորհավորում եմ «Լիվերպուլին» մրցաշրջանում առաջին գավաթը նվաճելու առթիվ

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» կրած պարտությունը:

«Կարծում եմ՝ Պրեմյեր լիգայում ամեն ինչ ավարտված է: Շնորհավորում եմ «Լիվերպուլին» այս մրցաշրջանում առաջին գավաթը նվաճելու առթիվ»,- գրել է Լինեկերը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2:3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»:

«Մանչեսթեր Սիթին» այժմ 38 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 14 միավորով: «Լիվերպուլը» նաև 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում