10:46  ,  28 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգայի 19-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից հետո հայտարարել է, որ իր գլխավորած թիմն այս մրցաշրջանում այլևս հնարավորություն չունի պայքարել չեմպիոնության համար:

«Շատ դժվար է 80 րոպե խաղալ 10 հոգով, սակայն մենք կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ: 

Պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին՝ միաժամանակ վերլուծելով նախորդ խաղերում մեր թույլ տված սխալները: 

Միավորների քանակով մենք արդեն շատ հետ ենք «Լիվերպուլից» և տրամաբանական չէ մտածել, որ «Մանչեսթեր Սիթին» դեռ հնարավորություն ունի պայքարել չեմպիոնության համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2:3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»:

«Մանչեսթեր Սիթին» այժմ 38 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 14 միավորով: «Լիվերպուլը» նաև 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում