09:43  ,  28 դեկտեմբերի, 2019

Իբրահիմովիչը՝ «Միլան» տեղափոխության մասին

Լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր՝ իտալական «Միլան» տեղափոխությունը:

«Վերադառնում եմ մի ակումբ, որը շատ հարգում եմ և քաղաք, որը շատ սիրում եմ:

«Միլանում» իմ խաղընկերների հետ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի փոխեմ մրցաշրջանի ընթացքը»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է «Միլանի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Միլանը» Իբրահիմովիչի ձեռքբերման մասին հայտարարել էր դեկտեմբերի 27-ին:

Իբրահիմովիչը, որը դեկտեմբերի 31-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Միլանում» կես տարվա մրցելույթների համար Իբրահիմովիչը կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ: Եթե իտալական ակումբը երկարաձգի շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը, Իբրահիմովիչը կստանա ևս 6 միլիոն եվրո:

Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով