10:10  ,  28 դեկտեմբերի, 2019

Անչելոտի. «Էվերտոնը» նոր հարձակվողի կարիք չունի

Անգլիական «Էվերտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ գլխավորած թիմը նոր հարձակվողի կարիք չի զգում:

«Ակումբի ղեկավարությունից չեմ պահանջել նոր հարձակվող ձեռք բերել, քանի որ վստահ եմ, որ դրա կարիքը պարզապես չկա:

Գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ: Կարծում եմ՝ այս կազմով էլ «Էվերտոնը» կարող է իրականացնել իր առաջ դրված խնդիրները»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports:

Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ Անչելոտին պահանջել է «Էվերտոնի» ղեկավարությունից պայմանագիր կնքել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով