00:20  ,  28 դեկտեմբերի, 2019

ԱԱ. Լևոն Արոնյանի հաղթանակները. Երկրորդ խաղային օրվա ամփոփում

Մոսկվայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 27-ին տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 8-րդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայի նկատմամբ: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժեղ է գտնվել ուկրաինացի Ալեքսանդր Զուբովից:

6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Իրանը ներկայացնող Ալիրեզա Ֆիրուզիայի, 7-րդ տուրում՝ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի, 9-րդ տուրում՝ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Լևոն Արոնյանն այժմ ունի 7 միավոր և բաժանում է 5-ից 15-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 6.5 միավորով բաժանում է 15-34-րդ տեղը: Զավեն Անդրիասյանը 6 միավորով բաժանում է 35-60-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը ունեն 5.5 միավոր և բաժանում են 61-90-րդ տեղը: Մանուել Պետրոսյանը 5 միավորով բաժանում է 91-124-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 8 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում