20:53  ,  27 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Էսպանյոլը»

«Ալավեսի» նախկին գլխավոր մարզիչ Աբելարդո Ֆերնանդեսը նշանակվել է «Էսպանյոլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

49-ամյա Ֆերնանդեսի պայմանագիրն «Էսպանյոլի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ Աբելարդո Ֆերնանդեսը կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ է և Կատալոնիայի մայրաքաղաքում հանդես է եկել 1994-2002 թվականներին:

Լա Լիգայի 18-րդ տուրից հետո «Էսպանյոլը» 10 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս