11:50  ,  27 դեկտեմբերի, 2019

Իսկոն ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է El Desmarque-ն։

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ 27-ամյա Իսկոն դիտարկվում է փոխարինող Դավիդ Սիլվային, որը հաջորդ ամռանը կհեռանա մանչեսթերյան թիմից։

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարգելափակի Իսկոյի տրանսֆերը հունվարին, սակայն հաջորդ ամռանը կքննարկի տարբերակներ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն մասնակցել է 10 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում