23:21  ,  26 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցեց «Նյուքասլի» հետ: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը: Աչքի ընկան նաև անգլիացի հարձակվողներ Մարկուս Ռաշֆորդը և Մեյսոն Գրինվուդը: «Նյուքասլի» միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Մեթյու Լոնգստաֆը:

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» 28 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 4:1

Անտոնի Մարսիալ, 24, 51, Մեյսոն Գրինվուդ, 36, Մարկուս Ռաշֆորդ, 41 - Մեթյու Լոնգստաֆ, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս