18:22  ,  26 դեկտեմբերի, 2019

«Տոտենհեմի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տնային խաղում ուժերը չափեց «Բրայթոնի» հետ: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց «Բրայթոնի» անգլիացի պաշտպան Ադամ Ուեբսթերը: 53-րդ րոպեին անգլիացի հարձակվող Հարի Քեյնը խփեց «Տոտենհեմի» պատասխան գոլն, իսկ 72-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին խփեց իր թիմի հաղթական գոլը:

«Տոտենհեմն» այժմ ունի 29 միավոր և ժամանակավորապես մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: «Բրայթոնը» 13-րդն է՝ 20 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2:1

Հարի Քեյն, 53, Դելե Ալի, 72 - Ադամ Ուեբսթեր, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում