18:30  ,  26 դեկտեմբերի, 2019

Boxing day. BBC-ն Մխիթարյանի գոլն ընդգրկել է տասնամյակի լավագույն իրադարձությունների թվում

BBC լրատվական գործակալության մարզական բաժինն ամփոփել է վերջին տասնամյակում Պրեմյեր լիգայում Boxing day-ի ընթացքում գրանցված լավագույն դրվագները:

Տասնամյակի ամենահիշարժան իրադարձությունների թվում BBC-ն ընդգրկել է նաև 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դեմ խփած գոլը:

««Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի կարիերան լեցուն չի եղել իրադարձություններով, սակայն հայ հարձակվողն «Օլդ Թրաֆորդում» միշտ էլ աչքի է ընկել իր վարպետությամբ, որին շատ դիպուկ նկարագրություն էր տվել մանչեսթերյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ Մխիթարյանի գոլն անվանելով «ֆուտբոլի գեղեցկությունը»»,- այսպես է մանչեսթերյան ակումբում Մխիթարյանի խաղը նկարագրել BBC-ն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Սանդերլենդի» դեմ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո: Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Հայկական ֆուտբոլի առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2016-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով