12:14  ,  26 դեկտեմբերի, 2019

Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրվում է «Լոս Անջելես Գելաքսին»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրվում են հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի մի քանի ակումբներ, այդ թվում ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին», հաղորդում է ղազախական kursiv.kz-ն։ Տիգրան Բարսեղյանի պայմանագիրը ղազախական «Կայսարի» հետ ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Հայ ֆուտբոլիստն արձակուրդն անցկացնում է ԱՄՆ-ում եւ կարող է չվերադառնալ Ղազախստան։

Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ անցկացրեց մեկ մրցաշրջան՝ դառնալով Ղազախստանի գավաթակիր։ Ղազախստանի առաջնությունում Տիգրան Բարսեղյանը խփեց 12 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ հունական ԱԵԿ-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում