23:17  ,  25 դեկտեմբերի, 2019

Ֆլորենտինո Պերես. Հուսով եմ՝ 2020 թվականը հաղթանակների տարի կլինի «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արքայական ակումբի երկրպագուներին:

««Ռեալը» յուրահատուկ զգացողություն է, որը միավորում է աշխարհում միլիոնավոր երկրպագուների: Մեր ակումբի բոլոր երկրպագուներին ես մաղթում եմ ուրախ հանգստյան օրեր: 

Հուսով եմ՝ 2020 թվականը հաղթանակների տարի կլինի «Ռեալի» համար և մենք միասին ուրախանալու բազմաթիվ առիթներ կունենանք»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» երկրորդն է՝ 37 միավորով և առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում 2 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում