17:56  ,  25 դեկտեմբերի, 2019

Սիմոն Մարտիրոսյանը կհռչակվի 2016թ․ օլիմպիական չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը կհռչակվի 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն 105 կգ քաշային կարգում։

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա նշեց, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։ Պաշտոնական հայտարարություն կլինի հունվարին։

Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 417 (190+227) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովը առաջին տեղը գրավել էր 431 (194+237) կգ արդյունքով։

Ռուսլան Նուրուդինովը զրկվել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չորրորդ արդյունքից, դարձյալ դրական դոպինգ թեստի հետեւանքով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով