22:48  ,  24 դեկտեմբերի, 2019

Յանա Եգորյան. Ցանկանում եմ 2 ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում

Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի վեցակի չեմպիոնուհի Յանա Եգորյանը խոսել է Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերից իր սպասելիքների մասին:

«Եթե ես մասնակցեմ Օլիմպիական խաղերին, ապա ամեն ինչ կանեմ, որպեսզի 2 ոսկե մեդալ նվաճեմ: Հուսով եմ՝ առաջիկայում Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ամեն ինչ կկարգավորվի»,- Եգորյանի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ 2016 թվականին տեղի ունեցած Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը հաղթող էր ճանաչվել անհատական և թիմային պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում