21:12  ,  24 դեկտեմբերի, 2019

Անչելոտի. Իմ գլխավորությամբ «Էվերտոնը» հարձակողական ֆուտբոլ է խաղալու

Անգլիական «Էվերտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ պատրաստվում է մարտավարական փոփոխություններ կատարել «Էվերտոնում»:

«Իմ գլխավորությամբ «Էվերտոնը» խաղալու է հարձակողական ֆուտբոլ: Միայն հարձակվելով մենք կարող ենք շատ պահեր ստեղծել և գոլեր խփել:

Գոհ եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից: «էվերտոնում» խաղում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ և շատ խոստումնալից ֆուտբոլիստներ»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Էվերտոնը» 19 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում