17:08  ,  24 դեկտեմբերի, 2019

Էդգար Մանուչարյանը հրաժեշտ է տվել «Փյունիկին»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը չի շարունակի մրցելույթները Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» կազմում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 32-ամյա հարձակվողի հետ:

Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Էդգար Մանուչարյանին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով