12:40  ,  24 դեկտեմբերի, 2019

Qatar International Cup․ Գոռ Մինասյանը՝ հաղթող, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Դոհայում ավարտված ծանրամարտի Քաթարի գավաթի միջազգային խաղարկությունում (օլիմպիական վարկանիշային մրցաշար) աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել +109 կգ քաշայինների պայքարում: Նույն քաշում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը դարձել է արծաթե մեդալակիր: Գոռ Մինասյանը պոկել է 198, հրել 226 կգ եւ երկամարտի 424 կգ արդյունքով ճանաչվել հաղթող: Ռուբեն Ալեքսանյանը գրանցել է երկամարտի 416 կգ արդյունք (180+236):

Հայաստանի համար ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը 87 կգ քաշայինների պայքարում: Հիշեցնենք, որ Քաթարի գավաթը օլիմպիական վարկանիշային էր: Մրցաշարում առաջին անգամ օլիմպիական քաշային կարգում հանդես եկավ նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը 96 կգ քաշայինների պայքարում բավարարվեց 7-րդ տեղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում