00:22  ,  24 դեկտեմբերի, 2019

Յունգբերգը կշարունակի աշխատանքն Արտետայի մարզչական շտաբում

Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի օգնական, իսպանացի մարզիչի պաշտոնանկությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգի ապագայի մասին:

«Յունգբերգի հետ զրուցել եմ «Էվերտոնի» հետ հանդիպումից հետո: Ես ներկայացրեցի Յունգբերգին, թե ինչ ծրագրեր ունեմ ակումբի հետ կապված և մենք եկանք այն եզրակացությանը, որ Ֆրեդրիկի համար լավագույն տարբերակը կլինի «Արսենալում» մնալը:

Յունգբերգն ընդգրկված կլինի իմ մարզչական շտաբում: Նա լավ է ճանաչում «Արսենալի» խաղացողներին, և ես վստահ եմ, որ մեծ օգուտ կտա մեզ»,- Արտետայի խոսքը փոխանցում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

42-ամյա Ֆրեդրիկ Յունգբերգն «Արսենալում» աշխատանքը սկսել է 2018 թվականի հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում