19:35  ,  23 դեկտեմբերի, 2019

Արմեն Մելիքբեկյանը բացառում է հավաքականում Հենրիխ Մխիթարյանի խաղալու հետ կապված որեւէ խնդիր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերքել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանի հայտարարությունը, թե ՀՖՖ-ում խոսակցություններ են եղել հավաքականում Մխիթարյանի չխաղալու վերաբերյալ։

«Իհարկե, ես բացառում եմ, որ որեւէ խնդիր կարող է լինել Հենրիխ Մխիթարյանի հետ կապված։ Նա հայկական ֆուտբոլի պարծանքն է, լեգենդար ֆուտբոլիստ, նա չի խաղում ՀՖՖ նախագահի համար, նա խաղում է հայաստանցիների համար, իր դրոշի համար, եւ ես բացառում եմ որեւէ խնդիր եւ շահարկել պետք չէ»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրությունում ստացել է 13 ձայն, մյուս թեկնածու, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում