21:10  +04,  23 դեկտեմբերի, 2019

Արտուրո Վիդալ. Անհանգստացած չեմ իմ ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Միլանի «Ինտեր» տեղափոխության մասին լուրերը:

«Ես այժմ վայելում եմ արձակուրդս, իսկ իմ ապագայի վերաբերյալ հարցերով զբաղվում է գործակալս: Ամենակարևորը՝ հուսով եմ, որ կշարունակեմ հանդես գալ Եվրոպայում:

Եթե «Բարսելոնայում» որոշեն, որ ես առանցքային խաղացող եմ թիմի համար, ապա պատրաստ եմ մնալ ակումբում և ուժերիս առավելագույն չափով օգտակար լինել թիմին»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վիդալը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չիլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ