23:08  ,  23 դեկտեմբերի, 2019

Ռամոսը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղին:

Լա Լիգայի 18-րդ տուրի՝ «Աթլետիկի» դեմ հանդիպման 87-րդ րոպեին Ռամոսն Իսպանիայի ընթացիկ առաջնություն ստացել է 5-րդ զգուշացումը և որակազրկվել 1 խաղով:

Սերխիո Ռամոսն Արքայական ակումբի կազմում 628 խաղում ստացել է 207 դեղին և 7 կարմիր քարտ:

Հիշեցնենք, որ «Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 4-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում