01:41  ,  23 դեկտեմբերի, 2019

«Նապոլիի» կամային հաղթանակը

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Նապոլին» իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասի գոլը ավելացված ժամանակում հաղթանակ բերեց հյուրերին։

«Նապոլին» 24 միավորով 8-րդն է, «Սասուոլոն» վաստակել է 19 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 1։2 (տեսանյութ)

Համեդ Տրաորե, 29 - Մարկես Ալան, 57, Էլիֆ Էլմաս, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով