22:55  ,  22 դեկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե մեդալ

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում գերազանց է հանդես եկել Հայաստանի հավաքականը, որը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե մեդալ:

Մրցաշարի հաղթող են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Ռուսլան Ասլիկյանը (56 կգ), Գուրգեն Կակոյանը (64 կգ), Արմեն Մանուկյանը (69 կգ), Էրիկ Աբելյանն (75 կգ) ու գերծանր քաշային Տիգրան Գեւորգյանը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Երկրորդ տեղն են գրավել 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:

Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը: Ռուսլան Ասլիկյանին մրցանակ է շնորհվել լավագույն տեխնիկայի համար:

Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ու մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում