20:12  ,  22 դեկտեմբերի, 2019

Նեպոմնյաշչին հաղթեց ՖԻԴԵ Գրան պրի շարքի վերջին փուլում եւ նվաճեց հավակնորդների մրցաշարի ուղեգիր

Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին նվաճեց Երուսաղեմում անցկացված ՖԻԴԵ Գրան պրի շարքի վերջին փուլի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում նա երկու պարտիայում առավելության հասավ չինացի Վեյ Ինի նկատմամբ՝ 1,5։0,5։

ՖԻԴԵ Գրան պրի շարքի արդյունքում, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին ուղեգիրը նվաճել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը։

Երկրորդ ուղեգիրը կստանա Նեպոմնյաշչին, որն այս հաղթանակի շնորհիվ ընդհանուր հաշվարկում հետ թողեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում