00:21  ,  22 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ-ն հավատարմագրեց Սուրեն Բաղդասարյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխել է մերժման որոշումը եւ հավատարմագրել է ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ժողովին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, Սուրեն Բաղադասարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՖՖ-ն մերժել է իր հավատարմագրումը «անհեթեթ պատճառաբանությանբ»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Վանաձորի «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով