23:23  ,  21 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 3։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ընդունեց երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին»։

3։1 հաշվով կամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ 22-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։ Այնուհետեւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը վերականգնեց հավասարությունը, իսկ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն ու բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Սիթիին», որը 38 միավորով երրորդ տեղում է եւ արդեն 1 միավոր է հետ «Լեսթեր Սիթիից»։ Առաջատար «Լիվերպուլը» 17 խաղում վաստակել է 49 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 3։1 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 30, Իլկայ Գյունդոգան, 43, 11մ, Գաբրիել Ժեզուս, 69 - Ջեյմի Վարդի, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում