20:51  ,  21 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» գեղեցիկ հաղթանակը՝ 4։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը խաղաց «Ալավեսի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ։ Երեք գոլային փոխանցումներն էլ կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը նաեւ դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 4։1։

«Բարսելոնան» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալը» հետ է 3 միավոր։ «Ալավեսը» 15-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 4։1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 14, Արտուրո Վիդալ, 45, Լիոնել Մեսի, 69, Լուիս Սուարես, 75, 11մ - Պերե Պոնս, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս