18:30  ,  21 դեկտեմբերի, 2019

«Սեւիլիան» ուժեղ էր «Մալյորկայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Մալյորկային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի պաշտպան Դիեգո Կարլոսի եւ արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգայի գոլերը։

«Սեւիլիան» 34 միավորով երրորդ տեղում է, «Մալյորկան» 17-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Մալյորկա» - «Սեւիլիա»՝ 0։2 (տեսանյութ)

Դիեգո Կարլոս, 20, Էվեր Բանեգա, 63, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով