18:23  ,  21 դեկտեմբերի, 2019

«Էվերտոնն» ու «Արսենալը» ոչ ոքի խաղացին Արտետայի եւ Անչելոտիի ներկայությամբ (ֆոտո)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Հանդիպմանը տրիբունայից հետեւեցին «Արսենալի» նորանշանակ մարզիչ, իսպանացի Միկել Արտետան եւ  «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված իտալացի Կարլո Անչելոտին։ Նրանք դեռ չեն անցել պարտականությունների կատարմանը։

«Արսենալը» 23 միավորով 9-րդ տեղում է, «Էվերտոնն» ունի 19 միավոր եւ 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով