15:30  ,  21 դեկտեմբերի, 2019

Կառլո Անչելոտին՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշանակվել է անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է «Էվերտոնի» մամուլի ծառայությունը:

60-ամյա Անչելոտին «Էվերտոնի» հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր դեկտեմբերի 11-ին:

Կառլո Անչելոտին նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English