19:44  ,  21 դեկտեմբերի, 2019

Մոուրինյո. Միշտ կսիրեմ Լեմպարդին, սակայն հուսով եմ՝ նա կպարտվի

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:

«Մենք խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար: «Տոտենհեմն» իրավունք չունի միավորներ կորցնել:

Ես միշտ կսիրեմ Լեմպարդին, սակայն հուսով եմ՝ այս խաղում նա կպարտվի»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

«Տոտենհեմն» այժմ ունի 26 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: «Չելսին» չորրորդն է՝ 29 միավորով:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում