10:53  ,  21 դեկտեմբերի, 2019

Կոնտե. «Ինտերի» համար շատ կարևոր է տարին առաջին տեղում ավարտելը

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ այժմ իր թիմի գլխավոր նպատակը 2019 թվականն Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ավարտելն է:

«Այժմ մեր նպատակը տարին առաջին տեղում ավարտելն է: Դա հոգեբանորեն դրական ազդեցություն կունենա ֆուտբոլիստների վրա:

Վստահ եմ, որ մենք կարող ենք հաջող անցկացնել մրցաշրջանի երկրորդ հատվածը և գավաթներ նվաճել»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Նշենք, որ «Ինտերն» այժմ 39 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և առաջատար «Յուվենտուսից» հետ է մնում 2 միավորով, սակայն 1 հանդիպում պակաս է անցկացրել թուրինյան ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով