22:19  ,  20 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Բարսելոնային»

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով տուգանել է կատալոնական ակումբին:

Սուպերկլասիկոյի 55-րդ րոպեին «Կամպ Նոու» ստադիոնում հավաքված երկրպագուները քաղաքական ակցիա իրականացրեցին՝ մեծ թվով գնդակներ նետելով խաղադաշտ: Հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված եղավ ընդհատել խաղը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն տվյալ միջադեպի պատճառով 1500 եվրոյով տուգանել է «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում