23:46  ,  19 դեկտեմբերի, 2019

Խամես Ռոդրիգեսը վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նոյեմբերի 18-ին  Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումներից մեկի ընթացքում վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել:

Արքայական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանը լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում